Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հռոմի պապի ու ռուս պատրիարքի հանդիպման համար 2 տարի գաղտնի բանակցություններ են վարվել

Հռոմի պապի ու ռուս պատրիարքի հանդիպման համար 2 տարի գաղտնի բանակցություններ են վարվել
11.02.2016 | 15:50

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի պատմական հանդիպումը, որը վաղը կայանալու է Հավանայում, հնարավոր է դարձել 2 տարի գաղտնի բանակցելու շնորհիվ: Քաջատեղյակ դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ 2 հոգևոր առաջնորդների հանդիպումը կազմակերպելու համար Մոսկվայի ու Վատիկանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Մոսկվայում, Հռոմում ու Հավանայում: Կողմերը հանդիպման համաձայնության են եկել դեռ անցյալ աշնանը, սակայն ռուսական կողմը ցանկացել է տեղեկությունը գաղտնի պահել։ Սա կլինի Հռոմի կաթոլիկ ու Ռուս ուղղափառ եկեղեցիների հովվապետերի` պատմության մեջ առաջին հանդիպումը։

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ